Ազատ խոսք

Նոր աշխարհակարգ է կառուցվում, իսկ ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում․ Արթուր Ղազինյան

Նոր աշխարհակարգ է կառուցվում, իսկ ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում․ Արթուր Ղազինյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առկա եւ օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։

Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։

Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարեւորագույն շրջափուլում եւ սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։

Իսկ Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում»։

Կիսվել էջում