Մամուլ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 78-ամյա կին․ վերջինս ՀՀ քաղաքացի չէ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 78-ամյա կին․ վերջինս ՀՀ քաղաքացի չէ

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

Կիսվել էջում