Մամուլ

«Նորատուսցի արջը» պատրաստվում էր նշանվել, իսկ քննիչ Պարոնիկյանը մանկահասակ երեխաներ ուներ. մանրամասներ

«Նորատուսցի արջը» պատրաստվում էր նշանվել, իսկ քննիչ Պարոնիկյանը մանկահասակ երեխաներ ուներ. մանրամասներ

NEWS.am-ը գրում է․ Գավառում նախօրեին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած «Նորատուսցի արջ» մականունով հայտնի Վահե Ավետիսյանը 33 տարեկան էր, պատրաստվում էր ամուսնանալ, իսկ նույն փոխհրաձգության հետեւանքով մյուս սպանվածը՝ քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը, 2 մանկահասակ երեխա ուներ։ Այս մասին NEWS.am-ին պատմում են սպանվածների բարեկամները։

«Գյուղում սուգ է, ամբողջ մարզը շոկի մեջ է։ Վահեն նոր էր եկել Ղազախստանից, խելոք աշխատող տղա էր, պիտի նշանվեր։ Ոնց կորոնավիրուսը կար, չէր կարողանում դուրս գալ երկրից։ Համեստ տղա էր, աշխատասեր։

Ամուսնացած 2 մեծ եղբայր ուներ, եղբայրներից մեկին այս պահին տարել են ոստիկանություն, ինչքանով տեղյակ եմ՝ եղբոր վրա գործ կա հարուցած։ Բոլոր տեղերում էլ կռիվ լինում է, բայց այս տեսակի կռիվ չէր եղել։ Զենքով կռիվ անե՞ն։ Ինչքան գիտեմ՝ Վահեն ու Զոհրաբը մտերիմ ընկերներ են եղել»,- պատմում է բարեկամը։

Անդրադառնալով կրակոցներին հաջորդած դեպքին, երբ, մարզպետի խոսքով, Նորատուս համայնքի մոտ 500 բնակիչներ մտել են Գավառի հիվանդանոց, նա ասաց. «Մեր գյուղում կա մի բան, եթե լսում ենք, որ գյուղացին խնդիր ունի, հավաքվում գնում են այնտեղ, ներկա ենք լինում, մեկը ծանոթ է լինում, մեկը՝ բարեկամ, մյուսը՝ հարեւան։ Համախմբված ենք միշտ»։

NEWS.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Զոհրաբ Պարոնիկյանի երեխաներից մեկը մի քանի ամսական է, նրա ընտանիքն Գավառ քաղաքում։

Կիսվել նյութով