ՄամուլՏեսանյութ

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի կողմից դե ֆակտո կապիտուլյացիայի ակտ էր». Ալիև

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի կողմից դե ֆակտո կապիտուլյացիայի ակտ էր». Ալիև

Euronews-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հռչակագրի մասին՝ ասելով, որ այն իրականում չի նախատեսում կայուն խաղաղության հաստատում։

«Հրադադարի մասին հռչակագիրը խաղաղության պայմանագիր չէ. Այս հայտարարությունը Հայաստանի կողմից դե ֆակտո կապիտուլյացիայի ակտ էր։ Ուստի մենք սկսեցինք Հայաստանի հետ հակամարտության վերջնական կարգավորման նախաձեռնություններ առաջ քաշել այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ուժի չկիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելը։

Եվ մենք այս առաջարկը դրել ենք բանակցությունների սեղանին։ Հենց մենք՝ 30 տարի օկուպացիայից տուժած, ուժով արդարությունը վերականգնած երկիրն ենք, որ դարձանք խաղաղության նոր գործընթացի հիմնադիրները։

Չէի ասի, որ դա շատ հարթ է ընթանում: Բայց մենք լավատեսությունը չենք կորցնում, քանի որ այժմ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։

Կիսվել էջում