Մամուլ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով մամուլի ներկայացուցիչներին և լրագրողներին՝ նշել է, որ այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու նրանց դերը, կատարած աշխատանքը։

«Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:

Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը»,- իր խոսքում նշել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

Կիսվել էջում