Ազատ խոսք

Նիկոլ հայտարարի, որ մեր հասարակության մեջ այլևս չկան սևեր ու սպիտակներ, դու պարտավոր ես դա անել. Մենուա Հարությունյան

Նիկոլ հայտարարի, որ մեր հասարակության մեջ այլևս չկան սևեր ու սպիտակներ, դու պարտավոր ես դա անել. Մենուա Հարությունյան

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլի կողմից սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը բռնազավթելու արդյունքում Հայաստանի կարևորագույն պաշտոններում հայտնվել են հիմնականում կառավարչական փորձ չունեցող, պոպուլիստ, դեմագոգներ, ովքեր նաև մեծ սեր ունեն սուտ խոսելու և սեփական ժողովրդին խաբելու հետ, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին սեփական պրոֆեսիոնալ կադրերին, ինչպես նաև նախկին իշխանությունների տարիներին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած ու աշխատանքային փորձ կուտակած կադրերին խորհուրդներով և ոչ միայն այս դժվարին պահին կանգնել Հայաստանի իշխանության կողքին հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր մեր ժողովրդին…

Քաղաքական լայն համախմբում իրականացնելու համար կոչ եմ անում Նիկոլին անհապաղ փոխել Նախագահ Քոչարյանի կալանքը, ինչը կնպաստի իրական քաղաքական համախմբման:

Եկեք միասին պաշտպանենք մեր պետությունն ու ժողովրդին, հաղթենք այս աղետն, իսկ մնացած հարցերը կսպասեն…

Նիկոլ հայտարարի, որ մեր հասարակության մեջ այլևս չկան սևեր ու սպիտակներ, դու պարտավոր ես դա անել…

Աստված պահապան Հայաստան ու հայ ժողովուրդը…»։

Կիսվել նյութով