Ազատ խոսք

Նիկոլը Քադաֆիի վերջաբանին նման վերջաբան ա ունենալու. Նարեկ Սամսոնյան

Նիկոլը Քադաֆիի վերջաբանին նման վերջաբան ա ունենալու. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Նիկոլն ու Քադաֆիի վերջաբանը

Նիկոլն ուղղաթիռով Իջևան ա գնացել ոչ թե նրա համար, որ ուղղաթիռը չփչանա, շուտ հասնի ու նման այլ կռուտիտներ, այլ բացառապես նրա համար, որ ճանապարհին ցուցարարների չհանդիպի:

Ու սենց, որ գնաց կամաց-կամաց Նիկոլը սկսելու ա Հայաստանը իր թիկնազորի ու սաղավարտավոր ոստիկանների վահանների թիկունքից տեսնել: Բայց էս ամեն ինչում մի շատ լուրջ ճակատագրի հեգնանք կա.

Նիկոլը չի պատկերացնում, որ էդ սաղավարտավորներն ու թիկնազորի տղերքն էլ են մի օր հոգնելու ու էդ պահից սկսելու ա իրա Մուամարացման գործընթացը:

Իհարկե Նիկոլը Քադաֆիի փառքն ու կառավարման դաժան ձիրքը չի ունենալու, բայց այ Քադաֆիի վերջաբանին նման վերջաբան ա ունենալու:

Թռիր ուղղաթիռով քանի կարող ես մեր Ստի բարեխոս…»։

Կիսվել նյութով