Ազատ խոսքՔաղաքականություն

«Նիկոլը շանտաժով դարձավ վարչապետ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու հայտարարությանը։

«Նիկոլի դիկտատուրան կամ պետության վախճանը

1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ Հայաստանում ժողովրդավարության և բազմակարծության ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:

Վերջին 30 տարվա պատմության ընթացքում մեր երկիրն անցել է բազում դժվարությունների միջով, բայց ժողովրդավարության ու իշխանությունների տարանջատման սկզբունքը եղել է անքակտելի:

Նիկոլի ամբոխավարական հեղաշրջումը և նրա՝ վարչապետի պաշտոնին հայտնվելը, Հայաստանում սկիզբ դրեցին ուղիղ ճանապարհ դեպի դիկտատուրան:

Նիկոլը շանտաժով դարձավ վարչապետ, հետո սպառնալիքով ու շանտաժով ցրեց օրենսդիր մարմինը:

Այսօր կատարյալ բռնակալ դառնալու համար նրան պետք է ցրել դատական իշխանությանը:

Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ:

Լրջանալու պահն է: Անկախ կուսակցական և քաղաքական տարաձայնություններից պետք է գիտակցել, որ սա կլինի պետության վախճանը:

Հ.Գ.

Բոլոր նրանց, ովքեր ժողովրդի մի հատվածի հաղթանակն են ակնկալում մեկ այլ հատվածի նկատմամբ, ասեմ, որ սեփական երկրում հաղթանակներ չեն լինում:

Հաղթանակ է շատ ուզում գրանցել Նիկոլը՝ թող տնտեսությունը զարգացնի, աղքատությունը կրճատի, աշխատատեղեր բացի, անկապ բադ ու խորոված քիչ ցուցադրաբար ճաշակի և, վերջապես, դադարեցնի արտագաղթը, որը իր կառավարման օրոք 7800 անձով ավելացել է»:

Կիսվել նյութով