Ազատ խոսք

«Նիկոլը իր շոուների համար՝ մեր հարկերի հաշվին 400․000 դոլար ա վատնել՝ անիմաստ նոր փորձաքննության համար»․ Մենուա Հարությունյան

«Նիկոլը իր շոուների համար՝ մեր հարկերի հաշվին 400․000 դոլար ա վատնել՝ անիմաստ նոր փորձաքննության համար»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։

«Ամուլսարի մասով Նիկոլը պարզ ասում ա, որ փաստացի Սերժ Սարգսյանը լրիվ իրավական և Հայաստանի բնապահպանական շահերից բխող որոշում ա կայացրել, երբ թույլ ա տվել, որ հանք շահագործվի և որ ինքը իշխանությունը բռնազավթելուց օգտագործել ա Ամուլսարի խնդիրը՝ ի շահ իր «թավշյա հեղափոխության» և հիմա քանի որ արդեն ինքը ունի իշխանություն պետք ա հանքը շահագործվի …

Եվ ֆիքսենք , որ Նիկոլը իր շոուների համար՝ մեր հարկերի հաշվին 400000 դոլար ա վատնել՝ անիմաստ նոր փորձաքննության համար, էն դեպքում, երբ էդ նույն փորձաքննությունը 140000 դոլարով իրականացնող ա եղել…

Իմ խաբված ժողովուրդ

Նիկոլն ասում ա քանի որ ես ժողովրդի վարչապետն եմ կարող եմ անել այն ինչ անում էր Սերժ Սարգսյանը, բայց իրեն չէր կարելի , որովհետև Սերժը ժողովրդի վարչապետը չէր…

Մի բան էլ Նիկոլն ասում ա ժողովուրդ ջան թողեք Ամուլսարը բացեմ, որ մյուս հանքերին ստիպեմ բարձրացնեն իրենց բնապահպանական նորմերը…

Կարճ ասած Նիկոլը ամեն գնով «կռուտիտ» ա անում , որ ժողովրդին իբր համոզում ա, որ Ամուլսարը աշխատի, բայց իրականում ինքը արդեն որոշել ա, որ աշխատելու ա ու թքած ունի ժողովրդի կարծիքի վրա…»։

Կիսվել էջում