ԱշխարհՄամուլ

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահին հարյուրավոր մարդկային զոհերի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավե­րա­ծությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարա­զատ­ներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում:

Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղները շուրջ 300 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Տարերքն ընդգրկել է Կերալան, Քարնատական, Մախարաշտրան, Գուջարաթը և  Մադխյա Պրադեշը նահանգները։

Կիսվել էջում