ՄամուլՏեսանյութ

Նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել․ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել (Տեսանյութ)

Նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել․ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին։

«Պատերազմի սխալներն այնքան շատ են, որ ես մտածում եմ՝ մեկ մարդու, մեկ պատերազմի համար սրանք չափից դուրս շատ են»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն երկրի ղեկավարի մակարդակով, Քոչարյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահի մասնակցությամբ ձայնագրությունից երևում է, որ այդպիսի թեմա եղել է, քննարկումներ, մերժում եղել է:

Հայտնի դարձավ, որ ներկայիս իշխանությունը ևս նման կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ՝ Դուբայում հայտնի պաշտոնյայի հանդիպման դեպքը, և մենք հիմա չգիտենք՝ այդ առաջարկն ընդունվե՞լ, թե՞ մերժվել է:

Ռոբերտ Քոչարյան

Ունենք նման խոսակցություն, որը հաստատված է և ունենք դրա արդյունքը: Ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու համար այդ կապը, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ:

Եթե մենք ունենք պետություն, ապա այդ կապը կա՛մ պետք է հերքվի, կա՛մ հաստատվի: Դա հնարավոր է անել շատ լայնածավալ հետախուզությամբ: Ուրիշ կերպ սա չես կարող ապացուցել, բայց քանի որ իշխանությունը մերժում է ընդհանրապես որևէ ուսումնասիրություն, ուրեմն յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, և այն ինչը ունենք հետևանք է այդ գործարքի»,- ասել է Քոչարյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում