Մամուլ

Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին՝ հիշելով համատեղ աշխատանքի տարիները

Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին՝ հիշելով համատեղ աշխատանքի տարիները

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ 

Այս մասին նշված է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ֆեյսբուքյան էջում։

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը…

Gepostet von Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan am Montag, 15. April 2019
Share