Ղազախստանի մայրաքաղաք Աստանան անվանափոխվեց նախկին նախագահի անունով՝ Նուրսուլթան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան անվանափոխվեց նախկին նախագահի անունով՝ Նուրսուլթան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 30 տարի կառավարելուց հետո հրաժարական տվեց։ Իսկ այսօր նախագահի պաշտոնը ստանձնեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նորընտիր նախագահն իր ղեկավարման առաջին իսկ օրը երկրում երկու մեծ փոփոխություն է կատարել։

Առաջինը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան անվանափոխեց՝ ի պատիվ նախկին նախագահի և վերանվանեց՝ Նուրսուլթան։ Նույնիսկ համացանցում արդեն նախկին Աստանայի փոխարեն բոլոր տվյալները լրացված են որպես՝ Նուրսուլթան։

Իսկ երկրորդ փոփոխությունը՝ իր դստերը սենատի գլխավոր խոսնակ նշանակեց։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։