Աշխարհ

«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա». ՌԴ ԱԳ փոխնախարար

«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա». ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին և ճնշումներին, և ինքնուրույն որոշումներ կկայացնի:

Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Այս տարի Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգթոնի միջամտությունը ներքին և արտաքին քաղաքականության հարցերում առավել անտակտ է դառնում»,- ասել է նա,- հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, որը խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ է ստացել, տղամարդկություն կունենա՝ դիմակայելու արտաքին շանտաժին և ճնշումներին, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր իրավունքը՝ ելնելով ազգային շահերից»,- հավելել է Կարասինը:

Կիսվել էջում