Մամուլ

Մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում․ Վլադիմիր Գասպարյանի պատասխանը չուշացավ

Այսօր առավոտից մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանը գտել է պատասխանատվությունից խուսափելու ելքը՝ այն է` ստանալ այլ երկրի քաղաքացիություն։ Նրա պատասխանը չուշացավ։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն: Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, հանդիսանում է բարձրագույն սպա, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին»:

Նա նման լուրերի տարածումը համարել էր անհեթեթություն և ԶԼՄ-ներին խորհուրդ տվել ճշտել նման տեղեկությունները։

Կիսվել նյութով