ՄամուլՔաղաքականություն

Մշակույթի հայտնի գործիչները, որոնք պատրաստվում են քաղաքականություն մտնել

Մշակույթի հայտնի գործիչները, որոնք պատրաստվում են քաղաքականություն մտնել

Armtimes.com-ը գրում է․ Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում ներառված բազմատեսակ զբաղվածության տեր մարդկանց թվում կան նաեւ մշակույթի տարբեր գործիչներ: Նրանց մի մասը հանրությանը բավականին հայտնի են, մի մասը՝ ոչ:

«Հայկական ժամանակը» առանձնացրել է ընտություններին մասնակցող ռեկորդային շատ կուսակցությունների (23) ու դաշինքների (4) ցուցակներում ընդգրկված մշակույթի գործիչներին:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակում ընդգրկված են հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, ռեժիսոր, «Չէին սպասում» հաղորդաշարի հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, նկարիչ Տիգրան Բաղդասարյանը:

Սուրեն Շահվերդյան

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում է «Սահակյանց անիմացիոն ստուդիա» ՍՊԸ համահիմնադիր Դավիթ Սահակյանցը:

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ներառված են մշակույթի երկու գործիչներ՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանը եւ ռեժիսոր, սցենարիստ Վարսենիկ Եղոյանը: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ներառված են ՀՀ ազգային կինոկենտրոնի կինոգետ Սաթիկ Ստեփանյանը եւ Նկարիչների միության անդամ, նկարիչ Արման Հովսեփյանը:«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը:

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: 

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակում է ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչ Մուշեղ Գրիգորյանը:

«5165 Ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը, ցուցակում երկրորդը կուսակցության անդամ, երգիչ Մրոն է (Արսեն Գրիգորյան): Ցուցակում ընդգրկված են նաեւ Մատենադարանի ավագ նկարիչ Արտավազդ Այվազյանը, Հայաստանի պետական ազգային ակադեմական երգչախմբի երգչուհի Կարինե Եզեկայնը: 

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ Արա Սահակյանը, ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Արմեն Թորոսյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը:

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախընտրական ցուցակում ներառված է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա երկրոդ համարի ներքո է: «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» ղեկավարում է Տիգրան Խզմալյանը, որն ինքն էլ մշակույթի գործիչ է՝ ռեժիսոր, սցենարիստ:

ruben

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Խաչիկ Ասրյանը: Մշակույթի գործիչներից ցուցակում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ Լեւոն Հարությունյանը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գլխավորած «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ցուցակում ներառված է նկարչուհի Մարգարիտա Հարությունյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում