Ազատ խոսք

Մի քիչ վարչապետից օրինակ վերցրեք` սեր ու պոզիտիվ տարածեք ամենուր․ Սերգեյ Սարգսյան

Մի քիչ վարչապետից օրինակ վերցրեք` սեր ու պոզիտիվ տարածեք ամենուր․ Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօր ահազանգ ստացա, որ մի մարդ (ինչքան հասկանում եմ հաղթած հեղափոխական) վատ բան ա գրել իմ մասին:

Ժուժկալ սրտնեղեցի, մոլեգնեց թախիծս: Մտա, նայեցի, պարզվեց ինչ` ոչ մի բովանդակային քննադատություն, ուղղակի մարդը ինձ չի սիրում) Մոտավորապես նեղվել ա, որ բարևել եմ իր գաղափարական թշնամուն (մեկ այլ հաղորդաշարում):

Մարդը նայել էր հաղորդումը ու միայն նեղվել ֆորմալ մասից` մասնակիցներից` «վատ կոմպանիա էի ընկել»:

Բլին, ուզում են մենակ իրենց հաստատած ցուցակով մարդկանց հետ շփվեմ.. մի քիչ վարչապետից օրինակ վերցրեք` սեր ու պոզիտիվ տարածեք ամենուր..

Սրտիկում եմ բոլորիդ»:

Կիսվել նյութով