Ժամանց

Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսուն անց մարդիկ

Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսուն անց մարդիկ

Մի քանի անսպասելի փաստ, որոնք հասկանում են 30-ը բոլորած մարդիկ, որոնց անհոգ երիտասարդությունն արդեն անցել է, իսկ անհոգ ծերության համար դեռ բավականին ժամանակ կա:

Bavnews.am-ը ներկայացնում է այդ փաստերը։

1․ Հանկարծ հայտնաբերում ես, որ շատ հայտնիներ ավելի երիտասարդ են, քան դու, եւ ավելի հաճախ ես ինքդ քեզ հարցնում, թե ինչ այնպես չես արել:

2․ Ի հեճուկս այն կարծիքի, թե «ամենազիլը» գիշերային զվարճանքն է ընկերների հետ, դիջեյով, այնուհանդերձ, իրականում «ամենազիլն» արդեն ողջամիտ ժամին քնելն է:

3․ Դեռահասներն սկսում են ազդել նյարդերի վրա: Եւ ամեն անգամ նրանց խմբերին բախվելիս, մտածում եք. «Գրողը տանի, մենք այդպիսին չենք եղել»:

4․ Ընկերների հետ տեսնվելն ավելի դժվար է դառնում եւ պետք է շատ ջանալ, որպեսզի հանդիպումը, ի վերջո, տեղի ունենա: Քանի որ նրանց տնից դուրս բերելը գրեթե անիրական է:

5․ Ձեզ համար ամենագրավիչ մարդը համրն է:

6․ Դուք հասկանում եք, որ աշխարհում ամենաթանկ ու ամենակարեւոր մարդիկ ծնողներն են, եւ պատրաստ եք նրանց հետ հնարավորինս ավելի շատ շփվել:

7․ Հազվադեպ երեւույթ է փող աշխատել այն աշխատանքով, որը դուք սիրում եք:

8․ Երբեմն ձեր մարմինը ցավում է առանց որեւէ պատճառի, եւ դուք ոչինչ չեք կարող անել:

9․ Դուք նախընտրում եք ունենալ հինգ մոտ ընկեր, քան տասնհինգ ծանոթ:

10․ Փոքր ժամանակ մտածում էիք,  որ մեծերը գիտեն ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ոչ մի նման բան: Բացի, իհարկե, ծնողներից: Նրանք իրավացի են գրեթե ամեն ինչում:

Կիսվել էջում