Մամուլ

«Մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են մոմ թափած գերեզմանների ուղղությամբ». Ստյոպա Սաֆարյան

«Մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են մոմ թափած գերեզմանների ուղղությամբ». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը։

«Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը հուլիսի 20-ին նշել է, որ այդ գերեզմանոցում «օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են» մոմ թափած գերեզմանների ուղղությամբ ու ինչ-որ ծես կատարել․․․

Նա, ճիշտ է, ենթադրություն է արել, թե դրանք էմոյականներ են, բայց այստեղ կարևորն այն է, որ տեսել են կապիշոնավոր մարդկանց։ Քանի որ 51-ամյա Գրետիկը բռնվել է, առավել քան պարզ է, որ խումբ է գործում ու նա միայնակ չէ։ Հայտնաբերել ու բռնել կապիշոնավորներին։

Չեմ կարծում, թե նրանք բոլորը Գրետիկի երազն էին տեսել, որտեղ «բարձրյալն ասել էր ձեր երակները կտրեք, արյունն ու մոմը խառնեք ու նահատակների վրայից անեծքը հանեք»։

Ոստիկանություն և ԱԱԾ բռնելու տեղեր կան»։

Կիսվել էջում