Շոու-բիզնես

Մինչ հայտնի դառնալը նրանք դասավանդում էին դպրոցում

Մինչ հայտնի դառնալը նրանք դասավանդում էին դպրոցում

Հանրաճանաչ շատ աստղեր, մինչև շոու-բիզնեսում հայտնվելը, իրենց համար ընտրել էին հենց ուսուցչի մասնագիտությունը, ավելին՝ նրանք աշխատել են դպրոցում։

Bavnews.am-ը ներկայացնում ենք հայտնի ուսուցիչների շարքը՝

Հյու Ջեքման

Հոլիվուդի ամենասիրելի դերասաններից մեկը՝ Հյու Ջեքմանը 18 տարեկանում, Մեծ Բրիտանիայի հեղինակավոր դպրոցներից մեկում, դասավանդել է անգլերեն։ Հետաքրքիր է, որ 2013թ-ին, կարմիր գորգով անցնելիս, հավաքված լրագրողների շարքերում Հյու Ջեքմանը ճանաչել է իր նախկին աշակերտին։

Հյու Ջեքման

Պավել Վոլյա

Անհավատալի է , բայց փաստ․ Պավել Վոլյան նույնպես մանկավարժական կրթույուն ունի, ավելին՝ որոշ ժամանակ նա աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականուևթյան ուսուցիչ։

Պավել Վոլյա

Սթինգ

Սթինգը, մինչև հայտնի դառնալը, կաթոլիկ եկեղեցում աշխատել է որպես ուսուցիչ, սակայն, նա կարճ ժամանակահատվածում հասկանում է, որ իր գլխավոր տարերքը երաժշտությունն է։

Սթինգ

Պոտապ

Ուկրաինացի պրոդյուսեր, խոսքերի հեղինակ, երաժիշտ, ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր և հաղորդավար Պոտապը մասնագիտությամբ նաև ուսուցիչ է։ Նա, մինչև հայտնի դառնալը, դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդել։

Պոտապ

Հրանտ Թոխատյան

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը 1976-81թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում:

Hrant
Կիսվել էջում