ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Մինչեւ ընտրությունները վիճակն այնքան է սրվելու, որ կարող ենք կանխատեսել` քաղաքացիական պատերազմի շեմին ենք. Մարուքյան

Մինչեւ ընտրությունները վիճակն այնքան է սրվելու, որ կարող ենք կանխատեսել` քաղաքացիական պատերազմի շեմին ենք. Մարուքյան

Մինչեւ ընտրությունները նախընտրական, իշխանության պայքարի վիճակն այնքան է սրվելու, որ գրեթե մենք կարող ենք կանխատեսել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք: Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսին ասել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ հետեւում էինք իշխող կուսակցության  ծրագրի ներկայացման հավաքին, որտեղ ինչ-որ ջղայն մարդիկ քննադատում էին ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը, համերաշխության օրակարգին, միասնական, միաբանված լինելուն` ընդդեմ մեր բոլորի թշնամու:

Եւ այս իմաստով ես ուղղակի զարմանում եմ, լավ եթե համերաշխությունը մերժվում է, դրա այլընտրանքը ո՞րն է: 

Դրա այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է, բախումներն են, ատելության դոզան այնքան է բարձրանալու, որ  մարդկանց տանելու են բախումների»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյան

Մարուքյանը ընդգծեց, որ եթե իշխող կուսակցության եւ նախկին իշխանությունների քարոզարշավը շարունակվի այս ոգով, հնարավոր չի լինելու խուսափել բախումներից:

Մարուքյանի խոսքով` քաղաքական դաշտն այնպես է դասավորվել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որոնք թշնամիներ չունի:

«Մենք այս անհաշտ կողմերին պարտադրելու ենք ներքաղաքական խաղաղություն, որովհետեւ իրանք իրար հետ լեզու չեն գտնելու, ոչ մի ռեսուրս չեն խնայելու իրար ոչնչացնելու համար, արդյունքում ոչնչացնելու են մեզ բոլորիս: Մենք, ըստ էության, նման պայքարի ականատես եղել ենք»,-ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում