Մամուլ

Միայն բիզնես դասով. Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը իրեն նման շքեղություն թույլ տալիս․ «Ժամանակ»

Ժամանակ» թերթը գրում է. «Միայն բիզնես դասով. Երեկ ՀՀԿ փոխնախագահ, գիտության եւ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Մոսկվայից Երեւան էր վերադառնում ինքնաթիռի բիզնես դաս սրահում նստած:

Սա վկայում է, որ ՀՀԿ-ի եւ Աշոտյանի ֆինանսական միջոցները իշխանափոխությունից հետո այնքան էլ չեն վատացել, որ նա իրեն նման շքեղություն է թույլ տալիս:

Չնայած հնարավոր է, որ Աշոտյանն ուղղակի զգուշանում է էկոնոմ դասում նստելուց, որտեղ ՀՀ շարքային քաղաքացիներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով