Մամուլ

Մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը

Մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգին․

«Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե ավելի ստույգ արտահայտվեմ, ապա սա սյուրռեալիստական ֆիլմի կամ կատակերգական ներկայացման պաստառը չէ, այլ հայկական լեռներում զոհված ադրբեջանցի զինվորականների ծնողներն են։

Ես գիտակցաբար չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչպե՞ս և ինչու՞ ադրբեջանական զինվորները դարձան էժանագին «թնդանոթային մսացու» ադրբեջանական ղեկավարության համար և ի՞նչ էին իրենք կորցրել հայկական պետությունների սահմանների մոտ:

Ինձ պարզապես հետաքրքրում է մի բան՝ մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը:

Թեև, ինչո՞ւ եմ զարմանում … նրանք արդեն իրենց ընտրությունը կատարել են այն ժամանակ, երբ չեն դիմադրել իրենց զավակներին հայկական լեռներում մեռնելու ուղարկելիս՝ հանուն ադրբեջանական ղեկավարության մարդակերական քմահաճույքների համար, ուստի ամեն ինչ արդար է»:

Ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգը:Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե…

Gepostet von Arman Abovyan am Sonntag, 24. März 2019
Կիսվել նյութով