ՄամուլՏեսանյութ

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ Պատասխանը պիտի տաք․ Բագրատ Սրբազան

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ Պատասխանը պիտի տաք․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։

Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։

Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։

Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում