ՄամուլՏեսանյութ

Մենք Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս․ Փաշինյան (Տեսանյութ)

Մենք Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս․ Փաշինյան

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երբ տեսնում էի կատարված աշխատանքները, հարց էի տալիս ինքս ինձ՝ այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա, ասի՝ ինչո՞ւ են մեր նախարարները, մարզպետները պարգեւավճար ստանում։

Այսօր այդ հարցի պատասպանը ինձ համար գործնականում հնչեց՝ ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է, ճիշտ որոշում է, մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգեավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված։

Մենք հեղափոխության ժամանակ ասում էինք՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, մենք էսօր էս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի վստահ քայլեն: Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը,  ես մեկ-մեկ կեսկատակ ասում եմ՝ Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»,- նշեց վարչապետը։  

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով