Աշխարհ

Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին

Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին

Ռուսաստանում հասկանում են, թե ում և ինչի հետ գործ ունեն, և կարող են ապահովել իրենց անվտանգությունն ու երաշխավորել խաղաղ զարգացումը։ Ուղերձի արտաքին քաղաքական մասը մեծ չէր, բայց զգացմունքային էր և անկեղծ։

Հայտարարելով, որ մեզ հետ զրույցում եսասիրական և մեծամիտ տոնն անօգուտ է,- մենք միշտ ուղի կգտնենք պաշտպանելու մեր դիրքորոշումը և մեր շահերը, – Պուտինը խորհուրդ է տվել չսադրել և չբարկացնել Ռուսաստանին.

«Որոշ երկրներում տհաճ սովորություն են դարձրել` ամեն առիթով, ամենից հաճախ առանց առիթի «կպնել» Ռուսաստանին։ Ասես նոր մարզաձև լինի` ով ավելի բարձր ինչ–որ բան կասի։

Մենք մեզ այս իրավիճակում չափազանց զուսպ ենք պահում, առանց հեգնանքի կասեմ` անգամ համեստ։ Հաճախ չենք պատասխանում ոչ միայն ոչ բարեկամական ակցիաներին, այլ նաև բացահայտ անտաշությանը։ Մենք ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ։

putin

Բայց մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում իրական կյանքում. ինչպես արդեն ասացի, առանց որևէ պատճառի կպնում են Ռուսաստանին։ Եվ իհարկե, նրանց շուրջբոլորը, ինչպես Շերխանի շուրջը (անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գրքի» բացասական կերպար) պտտվում են «մանր–մունր բորենիներ» ճիշտ այնպես, ինչպես գրել է Կիպլինգը. ոռնում են` իրենց տիրոջը գոհացնելու համար։ Կիպլինգը մեծ գրող էր։

Մենք իսկապես ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ, այդ թվում` նրանց, ում հետ վերջին շրջանում հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն դասավորվում։ Մենք իսկապես չենք ուզում այրել կամուրջները։ Բայց եթե ինչ–որ մեկը մեր բարի մտադրություններն ընդունի որպես անտարբերություն կամ թուլություն և ինքը վերջնականապես այրի կամ անգամ պայթեցնի այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհամարժեք, արագ և կոշտ»։

Վլադիմիր Պուտին

Թվում էր, թե այդ ձևակերպումն ինքնին արդեն սպառիչ է, բայց Պուտինը որոշել է սաստկացնել նույնիսկ դա։ Ստացվել է ավելի դիպուկ և կոշտ.

«Մեր անվտանգության արմատական շահերին սպառնացող սադրանքների կազմակերպիչներն այնպես կփոշմանեն արածի համար, ինչպես վաղուց ոչ մի բանի համար չեն փոշմանել»։

«Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը։ Մենք ինքներս կոնկրետ դեպքերում կորոշենք, թե որտեղով է այն անցնելու։

Այո, Ռուսաստանն ինքն է որոշելու, թե որոնք են իր ազգային շահերը, ռուսական աշխարհի շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ համաշխարհային ասպարեզում։ Դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց  բոլորը և միշտ պետք է հաշվի նստեն դրա հետ»։

Կիսվել նյութով