ՏեսանյութԱզատ խոսք

Մենք գնում ենք իշխանափոխության՝ օրինական ճանապարհով. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով՝ օրինական ճանապարհով, կարելի է դիմել ամեն ինչի, սակայն դա կհանգեցնի ցնցումների երկրում, ուստի մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով՝ օրինական ճանապարհով։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ժամանակը կգա, և մենք բոլորս հիացմունքով դրա ականատեսը կդառնանք»,- հավաստիացրեց նա։ Կարապետյանը պարզաբանեց, որ փողոցային պայքար սկսելու համար անհրաժեշտ են մի քանի տրիգերներ։ «Մենք ուշադիր կլինենք, և այդ տրիգերների առկայության դեպքում անպայման կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ պայքար խորհրդարանում։ Ամեն ինչ պետք է տեղի ունենա զուգահեռ»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա պայքարը խեղդել սաղմնային փուլում, քանի որ կեղծիքների և բռնաճնշումների կիրառմամբ նա չկարողացավ այնքան ձայն հավաքել, որպեսզի ձևավորի լեգիտիմ իշխանություն։

«Փաշինյանի ԿԸՀ-ն մի բան հայտարարեց, հետո՞»,- հավելեց կուսակցության առաջնորդը։ Նա վստահեցրեց, որ մանդատներ վերցնելով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը չի ճանաչում իշխանության լեգիտիմությունը։ «Դա բացարձակապես այդպես չէ։ Իշխանությունն ինքն էլ չցանկացավ ճանաչել իր լեգիտիմությունը։ Ես հստակ առաջարկ արեցի․ եթե իսկապես հաղթել եք, ապա արեք դա օրինական ճանապարհով, և մենք կճանաչենք ձեր լեգիտիմությունը։ Նրանք ընտրեցին այլ ճանապարհ»,- նշեց նա։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում