ՄամուլՏեսանյութ

Մենք աշխարհի ամենադմբո և հետամնաց ժողովուրդն ենք հավաքական իմաստով․ Ստեփան Փարթամյան (Տեսանյութ)

Մենք աշխարհի ամենադմբո և հետամնաց ժողովուրդն ենք հավաքական իմաստով․ Ստեփան Փարթամյան

Սփյուռքը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման հարցում. Սփյուռքը ոչ միայն աշխարհասփյուռ հայկական համայնքներն են, այլ նաև ռեսուրսներ՝ կադրային, մաշկութային, ինստիտուցիոնալ…

Ինչպե՞ս ենք օգտագործում Սփյուռքի ներուժը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց հաղորդավար, պրոդյուսեր Ստեփան Փարթամյանի հետ, ով թավշյա հեղափոխությունից հետո տեղափոխվել է Հայաստան, որոշել է ապրել և աշխատել այստեղ:

«Հեղափոխությունից առաջ էի որոշել գալ Հայաստան, այնպես պատահեց, որ հեղափոխություից հետո եկա: Ես շատ հանգիստ եմ, քանի որ այս երկիրն ընդունել եմ այնպիսին, ինչպիսին կա:

Սփյուռքահայերից շատերն այն երկրի չափանիշներն են ուզում այստեղ տեսնել, որ երկրում որ իրենք ապրում են:

Բայց ժամանակ է պետք, ժամանակի ընթացքում փոփոխություններ կլինեն, ես շատ ուրեխ եմ, որ իմ աչքի առաջ տեսնում եմ, որ փոփոխություններ են կայանում այստեղ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայը հայ է իր մշակույթով:

«Մենք այսօր օտարամոլ ենք դարձել, մեր մշակույթը օտար լեզուներով, երաժշտությունով ենք հարստացնում, դա կհանգեցնի մեր ազգի վախճանին,- մտահոգություն հայտնեց մեր սփյուռքահայ զրուցակիցը,- Հանրապետության հրապարակում Նոր տարուն ցիգանական երեկո էր, և ես 10 րոպե հետո հեռացա հրապարակից:

Եթե մեր մշակույթը հզորացնենք, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդը ավելի հպարտ կլինի իր հայկականությամբ»:

«Մենք աշխարհի ամենախելացի՞ն ենք, ո՛չ, ամենադմբո ազգն ենք, առանձին վերցրած՝ հայը կարող է լինել գլխավոր գիտնականը որևէ ոլորտի մեջ, բայց հավաքական իմաստով մենք ամենահետամնաց ժողովուրդն ենք, քանի դեռ մեր հույսը Արևմուտքի և Արևելքի վրա ենք դրել, և չենք անդրադառնում, որ մեջտեղը մենք ենք՝ արևը մենք ենք»,- ընդգծեց Ս. Փարթամյանը:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել էջում