Մամուլ

«Մեզ լրագրողներ պետք չեն, հատկապես Հայկական ժամանակը»․ Ռոբերտ Քոչարյանի համախոհներ


Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը՝ Ազատություն նախագահին խորագրով։

Ակցիայի նախաձեռնող և կազմակերպիչ Արմեն Մինասյանը ի սկզբանե հայտարարեց, որ չի տալու ոչ մի հարցազրույց, մասնավորապես հատուկ լրատվամիջոցների։

Հիշեցնենք, որ նախաձեռնության կազմակերպիչները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, խախտվել է ՀՀ Սահմանադրական որոշակի նորմեր։ Ըստ իրենց՝այն հակասում է նաև միջազգային օրենսդրությանը։

Նրանք կոչ արեցին միանալ իրենց․

«Շնորհակալ եմ  նրանց, ովքեր միացել են Սպանված արդարադատությանը նորից ուժ տալու մեր կոչին, մեր պայքարը լինելու է երկարատև, քանի որ հաղթական վերջակետը այն է լինելու, որ հարգվի ՀՀ Սահմանադրությունը, մարդու պատվին արժանապատվությանը հասցվող վնասը։ Լրատվամիջոցները, անհատները չեն կարող մարդուն մեղավոր ճանաչել, դրա համար կա մեկ մարմին՝ դատարանը, որը հիմա չի գործում»։

Վերջում էլ կոչ արեցին միանալ իրենց և պայքարել այնքան, որ երկրորդ նախագահը դուրս գա։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում