ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Մարդիկ չգիտեն ինչ անել, չգրանցված են և որևէ ծրագրում ներառված չեն. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Մարդիկ չգիտեն ինչ անել, չգրանցված են և որևէ ծրագրում ներառված չեն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ հատուկ նիստում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ իրեն դիմել են գյուղատնտեսական վարկերի համար դիմած մարդիկ, որոնք գերազանց վարկային պատմություն ունեցողներ են։

«Պարոն պարետն ասում է օնլայն դիմեք, դիմել ենք, արդեն որքան ժամանակ է՝ մեզ հետ որևէ մեկը չի կապնվում և նույնիսկ արտակարգ, գերազանց վարկային պատմություն ունեցող ֆերմերների զգալի մասը չի կարողանում օգտվել ձեր առաջարկած վարկային արտոնություններից»։

Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել նաև «վերնիսաժ»-ում աշխատողներից. «Մարդիկ չգիտեն ինչ անել, չգրանցված են և որևէ ծրագրում ներառված չեն, նրանք արդեն 10 օր այդ խնդիրը բարձրացնում են»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաև 10 հազար դրամից պակաս գազի սպառման վճար և էլեկտրաէներգիայի՝ 5 հազար դրամից պակաս վճար ունեցող քաղաքացիներին 50 տոկոսով փոխհատուցելու ծրագրին՝ ասելով, որ կան շատ մեծահարուստներ, որոնք ունեն ամառանոց՝ դաչա, և հնարավոր է, որ ամսվա մեջ 1-2 անգամ գնան այնտեղ և իրոք 10 հազարից պակաս գազ սպառեն, և 5 հազարից պակաս էկեկտրաէներգիա։

Զոհրաբյանը որպես օրինակ բերեց իր դստերը՝ ասելով, որ չի ցանկանում՝ իր դուստրը երբևէ հայտնվի այդ ցուցակում և օգտվի այդ աջակցությունից։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում