Մամուլ

Մանրամասներ՝ անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևանում՝ խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, անչափահասներ Ա․Մ․-ն և Ն․Մ․-ն դիտավորությամբ կյանքից զրկել են Ա․Խ․-ին՝ ձեռքերով, ոտքերով և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։

Բացի այդ, Ա․Մ․-ն ապօրինի ձեռք է բերել և կրել է կռփազենք, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ։

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Կիսվեք ձեր էջում