Մամուլ

Մանկավարժներն անցնում են բուժզննում, որի համար պոլիկլինիկաներում պահանջում են 2000 դրամ․ որքանո՞վ է սա օրինական

«Ահազանգ առողջապահության նախարարին։ Առողջապահության նախարար պարոն Թորոսյան, այս օրերին մանկավարժներն անցնում են բուժզննում, որի համար պոլիկլինիկաներում պետական ավագ դպրոցների մանկավարժներից պահանջում են 2000 դրամ վճարել»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։

«Ուզում եմ հասկանալ, որքանո՞վ է սա օրինական, մանավանդ որ ստորև կտրոնի վրա կարծես գրված է ոչ պետական դպ․ և նախադպ․ մ․, չնայած դա էլ է անհասկանալի» ,-ահազանգել է Բախշյանը։

Կիսվել նյութով