Աշխարհ

Մայրը բարձով խեղդամահ է արել 3-ամյա դստերը

Մայրը բարձով խեղդամահ է արել 3-ամյա դստերը

ՌԴ -ում Կուզբասի բնակչուհին բարձով խեղդամահ է արել երեք տարեկան դստերը. այս մասին հայտնել են ՌԴ Կեմերովոյի մարզի քննչական կոմիտեից։

Հանցագործությունը տեղի է ունեցել Նովոկուզնեցկի շրջանի Սոսնովկա գյուղում հունիսի 20-ի առավոտյան։ Նշվում է, որ 37-ամյա կինը բարձ է դրել երեխայի դեմքին և պահել այնքան, մինչև երեխան դադարել է կենդանության նշաններ ցույց տալ։

Ռուս կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի սպանություն)։

Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում:

Կիսվել էջում