Մամուլ

Մամ ջան, վերջացրինք, իջնում ենք զորամաս․ ձնահյուսի տակ մնացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ էր խոսել

Մամ ջան, վերջացրինք, իջնում ենք զորամաս․ ձնահյուսի տակ մնացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ էր խոսել

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային զինծառայողներից 25–ամյա Տիգրան Արզումանյանը վերջին անգամ խոսել է մոր հետ, ասել է, որ դիրքերից արդեն իջնում են։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տիգրան Արզումանյանի հորեղբայրը։

«Տիգրանը բնավորությամբ շատ հանգիստ էր, շատ ընկերասեր էր, աշխատասեր, էնքան էլ բարի էր՝ չափից դուրս։

Մեծ եղբայրն էլ՝ Աշոտը, պայմանագրային զինծառայող էր, իր ժամկետը լրացավ ու դուրս եկավ բանակից, բայց Տիգրանը դեռ չէր ավարտել»,- ասաց Տիգրանի հորեղբայրը։

Նա ասաց, որ Տիգրանը շուրջ 2 տարի էր բանակում, զուգահեռ նաեւ սովորում էր Կապանի քոլեջում։

«Վերջին անգամ հարազատները Տիգրանի հետ խոսել են հենց դեպքի օրը։ Դիրքերից իջնելիս է դեպքը տեղի ունեցել։ Զանգել է, մոր հետ է խոսել, ասել է՝ մամ ջան, վերջացրինք, արդեն իջնում ենք զորամաս, անցել է մի քանի ժամ, զանգեցին, ասեցին՝ Տիգրանը չկա»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում