ՄամուլԱշխարհ

Մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան․ Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին

Մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան․ Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հնչեցրած հայտարարություններին։

«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։

Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու» աշխատանք է, այլ «քարտուղարի»։ Այդ աշխատանքը նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է։

Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի:

Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Նրա ասածով ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ», – գրել է Զախարովան իր թելեգրամյան  ալիքում։

Նշենք, որ երեկ Ալեն Սիմոնյանը News.am-ին տված հարցազրույցում չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ նախօերին արված հայտարարությանը: 

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն:

Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», – ասել էր Ալեն Սիմոնյանը։

Կիսվել էջում