Մամուլ

Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս

Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս

1lurer.am-ը գրում է․ Առաջին հաստատությունը, որ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն էր:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանին տանը սպասում են արդեն մոտ մեկ ամիս: Ընտանիքը գիտի, որ նա երկար բացակայում է միայն հատուկ օրերին, որովհետև, ինչպես շատերն են ասում, նա հատուկ նշանակության բժիշկ է։

Արտակարգ իրավիճակներում աշխատելը նրա համար վաղուց է դարձել կենսակերպ, դեռ այն ժամանակներից, երբ սպիտակ խալաթի փոխարեն զինվորական համազգեստ էր կրում:

Մոտ 20 տարի նա կյանք էր տալիս առաջնագծի զինվորներին: Ձեռքի տակով անցած գրեթե բոլոր զինծառայողներն անպայման վերադառնում էին դիրքեր՝ առողջ ու ավելի համարձակ:

պարգևներ

Գայանե Հովհաննիսյանը շատ շնորհակալագրեր ու շքանշաններ ունի, բայց համակարգից հեռացավ՝ ամենամեծ գնահատականը համարելով հարյուրավոր մայրերի օրհնությունը: 

Հիմա ինքն է առաջնագծում, մի խումբ նվիրյալների հետ: Արդեն սպիտակ խալաթով է, ավելի ճիշտ՝ արտահագուստով: Մեկ ամիս առաջ առաջարկ ստացավ՝ կազմավորելու և ղեկավարելու երկրի ամենածանր բաժանմունքը:

Կորոնավիրուսով առաջին ծանր հիվանդներին տանում էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Երբ ինձ հրավիրեցին այստեղ՝ ղեկավարելու վերակենդանացման ծառայությունը, միայն 5 կամավոր բժիշկ կար: Հետո մեր շարքերը համալրվեցին, լծվեցինք աշխատանքի, դրվեցին բաժանմունքի հիմքերը: Հաշված օրերի ընթացքում բաժանմունքը պատաստ էր՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու բժշկական պարագաներով:

Առաջին 10 օրը, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ, առաջնային դերում էին մեր հիվանդները: Այդ դժվարությունը հիմա անցյալում է»,- 1lurer.am-ի հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով