Աշխարհ

Ճապոնացին 30 տարի շարունակ պարտիզանական մարտեր է մղել և չի հավատացել իր երկրի պարտությանը

Ճապոնացին 30 տարի շարունակ պարտիզանական մարտեր է մղել և չի հավատացել իր երկրի պարտությանը

1945 թ մայիսի 9-ին նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայով ավարտվեց Հայրենական Մեծ Պատերազմը: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին կայսերական Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմը: Սակայն այդ պատերազմի վերջին զինվորը հանձնվեց մոտ 30 տարի անց՝ 1974թ մարտի 9-ին:

Դժվար արտասանելի Օնոդա Հիրոո անունով ճապոնացի կրտսեր լեյտենանտին 1945թ հատուկ ջոկատի կազմում ուղարկում են ԱՄՆ կողմից վերահսկվող Ֆիլիպինների կղիզներից մեկը, որտեղ հրամայում են ոչ մի պարագայում ինքնասպան չլինել, թշնամու թիկունքում պայքար ծավալել, մինչև կղզին նորից կանցնի Ճապոնիայի ենթակայության տակ(մոտ 3-5 տարի):

Օնոդան իր ջոկատով անցնում է հրամանի կատարմանը: Նույնիսկ Ճապոնիայի կապիտուլացիայից հետո, երբ Օնոդայի ջոկատը վերցնում է ինքնաթիռից թափած 14-րդ բանակի հրամանատարի հրամանը հանձնվելու մասին, հրաժարվում է դրան հավատալ, ընդունելով դա որպես թշնամու պրոպագանդա:

30 տարի Օնոդայի ջոկատը պարտիզանական մարտեր է մղում Ֆիլիպինների ոստիկանության հետ, պարբերաբար դիվերսիաներ իրականացնելով ռադիոկայանների, տեղի ֆերմաների, զինվորականների վրա ու շարունակում է մնալ անորսալի:

30 տարի շարունակն նա շարունակում է անտառում գտնել տուրիստների թողած թերթեր, որտեղ կարդում է Ճապոնիայի վրա նետած ատոմային ռումբերից մինչև ճապոնական տնտեսական հրաշքի մասին լուրեր, սակայն հրաժարվում է դրանց հավատալ: Նա հրաշալի գիտեր, որ թշնամին կարող է դիտավորյալ ապատեղեկատվություն տարածել:

1965թ Օնոդայի ձեռքը քաղաքացիական ռադիոընդունիչ է ընկնում, որը տեղի գյուղացիներից մեկից գրաված էլեմենտների միջոցով գործի դնելուց հետո Օնոդան կարողանում է ճապոնական հաղորդումներ լսել:

Ու բնականաբար դրանց էլի չի հավատում: 1972թ Օնոդան իր ջոկատից միակ կենդանի մնացած մարտիկն է լինում, որի վրա արդեն ծերությունը ու ջունգլիներում երկար ապրելը շատ ուժեղ ազդել էին: Սակայն Օնոդային ոչինչ չէր հետաքրքրում, նա ուներ հրաման իր հրամանատարից, որը կատարելու էր ամեն գնով:

Չնայած այդ ամենին Օնոդան ևս երկու տարի շարունակում է գոյատևել, դիվերսիաներ իրականացնել, սնվել, խնամել զենքը, կատարել մարտական առաջադրանքը: Երևի Օնոդան այդպես էլ կմնար ու կմահանար իր մյուս զինվորական ընկերների պես, եթե 1974թ ջունգլիներում ճապոնացի մի ուսանող տուրիստից ռազմավար գրավելու փորձ չաներ:

Տուրիստը ի զարմանս Օնոդայի դիմադրություն ցույց չի տալիս, խոսում է ճապոներեն, լսում, հասկանում է ինչում է բանը, իսկ հայրենիք վերադառնալուն պես պատմում է տեսածը:

Ճապոնիայում հասկանում են, որ բացի իր անմիջական հրամանատարի հրամանից Օնոդային ոչինչ չի համոզի հանձնվել: 1974թ մարտի 9-ին բարեբախտաբար ողջ մնացած Օնոդայի հրամանատարին գտնում են, հագցնում կայսերական ճապոնիայի համազգեստ, բերում Ֆիլիպիններ ու սկսում որոնողական աշխատանքներ անել:

Օնոդային գտնելուց հետո հրամանատարը կարդում է կապիտուլացիայի մասին հրամանը, որից հետո միայն Օնոդան համաձայնվում է վայր դնել զենքը ու հանձվել:

30 տարվա մեջ իր հարձակումների համար Օնոդային Ֆիլիպինների օրենքներով իհարկե մահապատիժ էր հասնում, սակայն նրան ներում են որպես զինվորական պատվի ու հավատարմության մարմնավորում ու վերադարձնում հայրենիք: Օնոդան դրանից հետո ապրեց մինչև 2014 թվական ու մահացավ 92 տարեկան հասակում:

Պատմությունը՝ Վազգեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվել նյութով