Ինքնասպանության փորձեր Արմավիրի բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArmLur.am-ը գրում է․ «ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ երեկ ինքնասպանության փորձեր են եղել արմավիրի բանտում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 5-րդ տեղամասի 25 խցից օտարերկրացի մի դատապարտյալ փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն քրեակատարողական հիմնարկի ծառայողներին հաջողվել է կանխել։
Դատապարտյալին հանգստացրել են, որից հետո նա փորձել է սուր ածելիով վնասել ձեռքերը։ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ քկհ շտապօգնություն են կանչել։
Սա միակ դեպքը չէ, 4-րդ տեղամասում եւս մեկ անձ փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել, ինչը ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է։
ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ վերջըններս կոնկրետ պահանջեր են ներկայացնում ՔԿՀ ղեկավար կազմին, որը անթույլատրելի է համարվում, ինչից հետո գնում են ինքնավնասման»։
Մանրամասները՝ տեսանյութում․


