Շոու-բիզնես

Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգելու համար

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համերգին, հատկապեսերգիչ Ռազմիկ Ամյանին, ով ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում:

Եւ իրենց ոճով փորձել էին արժեզրկել եւ հանրահավաքը, եւ Ամյանի երգեցողությունը հարցադրում հնչեցնելով, թե` ինչքան փող են տվել Ռազմիկ Ամյանին, որ համաձայնել է երգել Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժի համերգից հետո:

Մենք փորձեցինք ճշտել գումարի չափը: Մեզ ասացին, որ Ռազմիկ Ամյանը մեկ դրամ անգամ չի վերցրել, համաձայնել է երգել առանց վարձատրության: Նախ, որովհետեւ հարգանք ունի Կարապետյանների հանդեպ, եւ երկրորդ` հայ մարդ է, Հայաստանի քաղաքացի, որն ուզում է լավ երկրում ապրել»:

Կիսվեք ձեր էջում