Մամուլ

Ճամպրուկային տրամադրություն ԱԺ-ում. ով երբ կհեռանա

Ճամպրուկային տրամադրություն ԱԺ-ում. ով երբ կհեռանա

Մինչ ԿԸՀ-ն, ամփոփելով հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նոր՝ 8-րդ գումարման խորհրդարան ձեւավորելու հնարավորություն է ստեղծում, 7-րդ գումարման եռամյա խորհրդարանի այն պատգամավորները, որոնք նոր խորհրդարանում չեն լինելու, զբաղված են իրենց իրերը հավաքելով:

Ճամպրուկային տրամադրությունը բնականաբար ավելի ակնառու է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների սենյակների մոտ: Ընդդիմադիր երկու ուժերն էլ առաջիկայում իրենց սենյակները կզիջեն նոր ընդդիմադիր խմբակցությունների:

Նշվում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սենյակը տրամադրվելու է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

bhk

Armtimes.com-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ասաց. «Այո, իրերը հավաքում եմ: Ես էդպես շատ իրեր չունեմ այստեղ, ավելի շատ կարելի է ասել հոգեւոր աշխատանք եմ տարել:

Թղթեր, փաստաթղթեր, նախագծեր, դրանք կմնան, եւ ես արդեն խնդրեցի «Իմ քայլի» իմ գործընկերներին, որ իմ մի նախագիծը, որ առաջին փուլով անցել է հանձնաժողովում, իրենք շարունակեն, որպեսզի հասնի վերջ:

Քանի որ դա վերաբերում է հաշմանդամւթյուն ունեցող երեխաների ծնողներին՝ հարկ է, որ այնպես անենք, որ այդ նախագիծը կյանքի կոչվի, դառնա օրենք: Մի փոքր անհամեստ պիտի գտնվեմ եւ ասեմ, որ ես դժգոհ չեմ իմ աշխատանքից որպես պատգամավոր, բայց տեսնենք թե ինչ կլինի, կմտածեմ»:

Կիսվել նյութով