ՄամուլՏեսանյութ

Ձեր մայթը ընդհանրապես մաքրված չի․ տնտեսվարողները պետք է մաքրեն իրենց տարածքի ձյունը. Հայկ Մարության (Տեսանյութ)

Ձեր մայթը ընդհանրապես մաքրված չի․ տնտեսվարողները պետք է մաքրեն իրենց տարածքի ձյունը. Հայկ Մարության (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր շրջել է Երևանում, ծանոթացել ձնամաքրման աշխատանքներին և այդ աշխատանքներում տնտեսվարողների և քաղաքացիների մասնակցությանը:

Մարությանը տնտեսվարողների հետ զրուցելիս հայտնել է, որ յուրաքանչյուրն իր տարածքը պետք է մաքրի, նաև հայտնել է, որ քաղաքապետարանը կսկսի տուգանել. «Սա ձեր տարածքն է, պետք է մաքրեք մինչև եզրաքարը»- դիմելով տնտեսվարող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ասել է Մարությանը:

marutyan hayk

Նա հայտնել է, որ թեպետ քաղաքային իշխանությունն իր պարտականությունները կատարում է, բայց ավագանու ընդունած որոշմամբ, տնտեսվարող սուբյեկտները պետք է իրենց տարածքը մաքրեն անձամբ:

«Խոսել եմ Երեւանում ձնամաքրման աշխատանքների մասին եւ այդ աշխատանքներում տնտեսվարողների եւ քաղաքացիների մասնակցության մասին։ Շնորհակալ եմ իրենց պարտականությունները պատշաճ կատարող տնտեսվարողներին եւ բնակիչներին», նշել է քաղաքապետը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով