Մամուլ

«Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, երկրին սպասվում է փլուզում և արյունահեղություն». Հարություն Մեսրոբյան

«Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, երկրին սպասվում է փլուզում և արյունահեղություն». Հարություն Մեսրոբյան

168.am-ը գրում է․ Հայաստանում ստեղծված իրավիճակի, պետական կառավարման ճգնաժամի, հնարավոր արտահերթ ընտրությունների ու զարգացումների մասին 168.am-ը զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

– Պարոն Մեսրոբյան, որպես կառավարման մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում երկրում առկա իրավիճակը, երբ հասարակության մի հատված շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխարենը նա առաջարկում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց ոչ թե իր հրաժարականի կամ իրեն անվստահություն հայտնելու գործող սահմանադրությամբ ամրագրված դրույթներով, այլ ԱԺ-ի ինքնալուծարվելու ճանապարհով: Այդ հարցով սահմանադրության փոփոխության հարցը հիմա քննարկում է «Իմ քայլ»-ը:

– Նախ, այսօրվա վիճակը բնութագրելով՝ ասեմ, որ իրավիճակի ծանրության իմաստով կառավարման մեջ 3 աստիճան կա: 1-ինը, երբ երկիրը ճգնաժամի մեջ է և դա մեզ մոտ եղել է մինչև 2018 թ․ ապրիլ-մայիսը: Հետո պետությունը ճգնաժամից անցավ կատարյալ փոթորկի, երբ նույն վայրում նույն ժամանակ մի քանի ճգնաժամեր են գումարվում: 2020թ․ ամռանը մենք կատարյալ փոթորկից սկսեցինք անցնել ֆորս-մաժորի և հիմա մենք ֆորս-մաժորի մեջ ենք:

Ֆորս-մաժոր նշանակում է անհաղթահարելի ուժի պայմաններ: Ի դեպ, այս ամենի մասին ես հրապարակավ զգուշացրել եմ թե՛ ԶԼՄ-ներով և թե՛ Facebook-ով:

Կրկնում եմ՝ մեր երկիրը հիմա անհաղթահարելի ուժի պայմանների մեջ է, այսինքն՝ անկանխատեսելի է: Իսկ անկանխատեսելի երկրում օր առաջ գնալ դեպի ընտրություններ, կապ չունի՝ տեղակա՞ն, թե՞ պետական, հղի է արյունահեղությամբ:

Եվ բոլոր նրանք, ովքեր կոչ են անում ինչ-ինչ տարբերակով, ինչ-ինչ պատրվակով գնալ ընտրության, թող պատրաստ լինեն, որ Պարետոյի օրենքի համաձայն, առնվազն 80% հավանականությամբ Հայաստանում արյունահեղություն է լինելու: Դա դիտարկում է կառավարման գիտության տեսանկյունից, այլ ոչ թե իմ կամ մեկ ուրիշի կարծիքն է: Աստված տա, որ իրականանա 20%-ի չափով հավանականությունը և արյունահեղություն չլինի:

կառավարություն

– Շատերն այսօր դժգոհում են կառավարության գործելաոճից, բայց կառավարությունը շարունակում է, օրինակ, պաշտոնյաներ գործուղել մարզեր: Երեկ Սյունիք է գործուղվել պատվիրակություն, որպեսզի բնակիչների հետ զրուցեն, ասեն, որ պատրաստ են օգնել, մարզի կողքին են: Ինչպե՞ս եք գնահատում սա կառավարման տեսանկյունից:

– Ես կպատասխանեմ Ֆրեդի Մերկուրիի երգի վերնագրով՝ Show must go on:

– Իսկ ընդդիմության գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ հնարավորություններ ունեն: Փետրվարին նախատեսում են մեծ հանրահավաք:

– Անկախ նրանից՝ ընդդիմությունն ինչ է նախատեսում, երկիրը փլուզվում է, իսկ այս իշխանությունները կհեռանան: Ուրիշ ճանապարհ չկա: Ֆորս-մաժորը հենց դա է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում

Կիսվել էջում