Աշխարհ

Ձերբակալություններ հայ-թուրքական սահմանին

Հայաստանի հետ սահմանակից Թուզլուջա շրջանում բացահայտվել է մաքսանենգության դեպք։

Մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ծառայողները հայտնաբերել են Հայաստանից անօրինական ճանապարհով ներկրված էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսներ։

Anadolu Agency-ի տվյալներով՝ ձերբակալվել է 6 կասկածյալ։

Նրանց մեքենայից հայտնաբերվել է շուրջ 4000 տուփ էլեկտրոնային սիգարետ և 7 բջջային հեռախոս։

Կիսվեք ձեր էջում