Աշխարհ

Հրապարակվել են ինքնաթիռների՝ կորոնավիրուսից պաշտպանող նոր նստատեղերի լուսանկարները

Հրապարակվել են ինքնաթիռների՝ կորոնավիրուսից պաշտպանող նոր նստատեղերի լուսանկարները

Կորոնավիրուսի համավարակից հետո, ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով, կարող է փոփոխվել ինքնաթիռների ինտերիերը։ Վարակից պաշտպանող նստատեղերի լուսանկարները հրապարակել է The Sun պարբերականը։

Պարբերականի տվյալներով, նոր նստատեղերի դիզայնն առաջարկել է Aviointeriors ընկերությունը, որը նաև ինքնաթիռի սրահում կանգնելու տեղերի հեղինակն էր։ Նախագծի համաձայն, նստատեղերը զինված են լինելու կողային պլաստիկ էկրաններով, որոնք կկանխեն ուղևորների միմյանց հետ շփումն ու կորոնավիրուսի տարածումը։

Հիգիենիկ էկրանները կտեղադրվեն նաև էկոնոմ կարգի արդեն գոյություն ունեցող նստատեղերի վրա։ Նշվում է, որ թռիչքներից հետո ավիաընկերությունների աշխատակիցները դրանք պետք է լավ ախտահանեն, քանի որ վիրուսը պլաստիկի վրա կարող է մինչև 3 օր ապրել։

ինքնաթիռ
կորոնավիրուս նստատեղ
Կիսվել էջում