Ազատ խոսքՄամուլ

«Հրայր Թովմասյանի հարցազրույցը նայեցի, որտեղ նա վարժեցրած, թե չէ, փորձում ա զոհի կերպարում հանդես գալ»

«Հրայր Թովմասյանի հարցազրույցը նայեցի, որտեղ նա վարժեցրած, թե չէ, փորձում ա զոհի կերպարում հանդես գալ»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը։

Գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Հրայր Թովմասյանի հարցազրույցը նայեցի, որտեղ նա վարժեցրած, թե չէ, փորձում ա զոհի կերպարում հանդես գալ։ Երկու բանի կուզեի անդրադառնալ։

Առաջինը՝ հարցերի մեկին ի պատասխան նա ասում ա․ «…իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ ուզո՞ւմ են Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ աշխատի, թե՞ չեն ուզում։ Իրենց ո՞ր լիազորության մեջ է դա գրված։

Նույնպես կարող եք հակառակ հարցադրումը անել՝ իսկ Հրայր Թովմասյանը ուզո՞ւմ է իրենք աշխատեն, թե՞ ոչ։ Որովհետև իշխանության երեք ճյուղերից մեկի ղեկավարը ինքն է, մեկի ղեկավարը՝ ես»։

Հրայր Թովմասյանը սրանով ցույց ա տալիս, որ ապրում ա իր երևակայած աշխարհում, որտեղ ինքը գերմարդ ա, որը ձեռքերը վերևում ազատորեն թափահարելով մորեմերկ վազվզում ա ծաղկած մարգագետիններով կամ ամերիկյան պրերիաներով կատաղի սուրող ձիավոր մի կովբոյ, հավանաբար՝ Ջոն։

Բանն այն է, որ երրորդ՝ դատական իշխանությունը ղեկավար չունի։

Դա կարող է լինել նրա երազանքը, բայց իրականությունն այլ ա։ Ու էստեղ նրա մասնագիտական որակների մասին կարելի ա գոնե նախնական եզրակացություններ անել, իսկ դրանցում համոզվելու համար կարելի ա ուղղակի տեսնել, թե ինչ սահմանադրություն են գրեն, որն անընդհատ անլուծելի կազուսների ու ծիծաղելի իրավիճակների ա հանգեցնում։

Երկրորդը՝ փոխարենը, նա մասնագիտացել ա անշարժ գույքի վարձակալության մեջ, որի վերաբերյալ ա նաև նրա նկատմամբ հարուցված քրեական գործը։

Կառավարական ամառանոցներում ապրելու նրա իրավունքի վերաբերյալ խոսելիս ասում ա, որ եթե տեղափոխվեր ամառանոց, իր ներկայիս տունը կարող էր վարձով տալ ու աշխատավարձին հավասար եկամուտ ունենալ, բայց չի ուզում բյուջեի հաշվին ապրել (իբր աշխատավարձը այլմոլորակային ֆիլանտրոպներն են տալիս, էլի)։

Իհարկե լավ ա անում, որ չի ուզում, իր որոշելիքն ա, բայց այ ստեղ գալիս ա նրա չափման միավորներն ու մտածողության ծավալները փաստող դրվագը»։

Կիսվել նյութով