Մամուլ

«Հուսով եմ՝ Աբրահամ Գասպարյանը հրապարակավ ներողություն կխնդրի». Արման Մուսինյան

«Հուսով եմ՝ Աբրահամ Գասպարյանը հրապարակավ ներողություն կխնդրի». Արման Մուսինյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ilur.am կայքում հայտարարություն է տարածել.

«Այսօր՝ մարտի 10-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության իր հեղինակային հաղորդման մեջ, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, կարծում եմ, ոչ դիտավորությամբ, այլ թերևս չիմացության պատճառով, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է վերագրել «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» անհեթեթությունը, ինչը ժամանակին հերքվել է ստորև ընթերցողին ներկայացվող իմ պարզաբանման մեջ:

Չկասկածելով նրա պարկեշտությանը, հույս եմ հայտնում, որ Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի՝ վերջինիս մոլորության մեջ գցելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյան

Հրապարակ.am կայքի խմբագրությանը

03.08.2016

Ձեր կայքի այսօրվա թողարկման մեջ հրապարակված է Ստեփան Թոփչյանի «Ցխել, թե չցխել. սա է խնդիրը» երկարաշունչ հոդվածը, որի առաջին իսկ տողում արձանագրված է, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» միտքը:

Հարգելի խմբագրություն, խնդրում ենք ցույց տալ Տեր-Պետրոսյանի որևէ բանավոր կամ գրավոր ելույթ, ձայնագրություն կամ տեսագրություն, որում Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի նախադասություն արտասանած լինի: Եթե դա չպարզեք, կնշանակի, որ դուք հրապարակել եք հայրենիքը լքած մի տարրական ստախոսի հոդված:

Հարգանքով՝ Արման Մուսինյան Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ»:

Կիսվել նյութով