Մամուլ

ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի կենսագրությունը

ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի կենսագրությունը

Ինչպես արդեն հայտնել ենք` ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

Ներկայացնում ենք Գալստյանի կենսագրությունը։

2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ Ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ:

2007թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2009թ.-ի հունվարի 26 ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

2012թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

Զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոններ:

galstyan stepan

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1982թ. Ավարտել է Գյումրիի (Լենինական) թեթեւ արդյունաբերության տեխնիկումը:

1988թ. Ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1983 – 1992 թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:

Պարգևներ

«Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Մայրական երախտագիտության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար» և «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» մեդալներով, «ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի 10 տարին» հոբելյանական մեդալով, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» և «Երկրապահ կամավորականների միություն» հուշամեդալներով:

Կիսվել էջում