Մամուլ

Արցախի ԱԻՆ-ը հայ մարմնավաճառների Շուշի այցելելության մասին

Արցախի ԱԻՆ-ը հայ մարմնավաճառների Շուշի այցելելության մասին

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

marmnavachar

«Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն` համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ: Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն»,– գրում է Թադևոսյանը:

Նա նաև հորդորում է չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել դրանք։

Կիսվել նյութով