Մամուլ

Հունվարի 1-ից որոշ ապրանքներ կթանկանան նոր մաքսատուրքերի հետևանքով

Հունվարի 1-ից որոշ ապրանքներ կթանկանան նոր մաքսատուրքերի հետևանքով։ 2020թ-ի հունվարի 1-ից դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ավտոմեքենաների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները և ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։

Դրա հետևանքով Հայաստանում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Այս մասին երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կհրապարակենք, թե մեր սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն` ըստ պաշտոնապես հաստատված մեթոդաբանության»,- ասաց նա։

Նախարարը վստահեցրեց, որ գնաճը հաջորդ տարի լինելու է 2020թ-ի բյուջեի նախագծի հիմքում դրված ցուցանիշի սահմաններում, և ՀՀ քաղաքացիները լրացուցիչ բեռ չեն զգալու։

Կիսվել էջում