ՄամուլՏեսանյութ

Հույս ունենք՝ կբացահայտվի, հետևողական կլինենք․ Էդմոն Մարուքյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին (Տեսանյութ)

Հույս ունենք՝ կբացահայտվի, հետևողական կլինենք․ Էդմոն Մարուքյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին

News.am-ը գրում է․ Շատ ցավալի դեպք է եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԱԾ նածկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին։

«Կարճ պետք է ասեմ, որ շատ ցավալի դեպք է եղել, կրկին ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։

Քննություն է ընթանում, պետք է հետևենք քննությանը, եթե ուզում ենք նորմալ, իրավական երկիր ունենանք,  պետք է աշխատենք, որ առաջինը ինստիտուտները զարգանան, և ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք։

Եկեք սպասենք, թող քննությունն ընթանա, փորձաքննություն կա նշանակված, ամեն րոպե ինչ-որ բան ասելու չէ, պարզ է հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ, բոլորս հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք, կհետևենք բոլորով, արդյունքների մասին կտեղեկանանք»,-նշեց նա։

Հարցին՝ անձամբ ճանաչե՞լ է Կուտոյանին, Մարուքյանը պատասխանեց․ «Երբ Կառավարման ակադեմիայում ունկնդիր էի, Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել և սեմինար էր կարդում, մեզ սեմինար է կարդացել, հետո արդեն գործի բերումով՝ որպես ԱԱԾ տնօրեն, որպես պատգամավոր, այդպես»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում